Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ-ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը

Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ-ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը
26.03.2023 | 20:50

ՀՀ «անկախ» Սահմանադրական դատարանը մեր Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Սա շարքային քաղաքացուն ոչինչ չասող լուր է, որը, սակայն, բացասաբար կարող է ազդել ՀՀ շարքային ու ոչ շարքային քաղաքացիների վրա։

Հարցի սահմանադրաիրավական կողմին մասնագիտական գնահատական է ներկայացրել իրավաբան Վահե Գրիգորյանը՝ որոշումը որակելով որպես հակասահմանադրական։

Ես ՍԴ-ի որոշման մասով իրավական ոլորտ չեմ մտնի, քանզի հարցն ավելի շատ անվտանգային ու աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի։

Բանն այն է, որ օրերս Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է արձակել։ Հռոմի ստատուտի անդամները, որոնք ճանաչում են ՄՔԴ-ի որոշումները, պարտավոր են կատարել այդ կառույցի կայացրած որոշումները։

ՀՀ սահմանադրական դատարանը, Ռուսաստան-Արևմուտք սուր բախման պայմաններում, իր որոշմամբ անուղղակիորեն համաձայնել է, որ Պուտինը կարող է ձերբակալվել։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած, երբ հայ-թուրքական սահմանը վերահսկում են ռուսական զորքերը, երբ ՀՀ անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, երբ հայ-ռուսական հարաբերությունները հռչակված են ռազմավարական, և երբ Փաշինյանը ասում է, թե, իբր, հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։

Իրականությունն այն է, որ Փաշինյանը ՍԴ-ի միջոցով հերթական հակառուսական քայլն է անում՝ Հայաստանն ու Արցախը դարձնելով մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում։

ՀՀ ՍԴ-ի կողմից Ռուսաստանի ու անձամբ Պուտինի դեմ ընդունած այս ակնհայտ թշնամական որոշումը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները և լրջորեն սպառնում մեր անվտանգությանը։

Այստեղ հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կարող է հայ ժողովուրդը Ռուսաստանից օժանդակություն ակնկալել, երբ Նիկոլ Փաշինյանը, բոլորի հետ խաղեր տալու շրջանակներում, ակնհայտ հակառուսական քայլի է գնացել՝ փորձելով դուր գալ Արևմուտքին։

Ո՞վ է վճարելու այս ամենի գինը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7704

Մեկնաբանություններ