Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի՝ «Մուսավաթի» ներկայացուցիչները այսօր հայտարարել են կուսակցության ակտիվիստների ձերբակալության մասին։ Բաքվի Սուրախանի շրջանի տեղական կառույցի ղեկավարի պնդմամբ` ոստիկանությունը կուսակցական ժողովի ընթացքում ձերբակալել է «Մուսավաթի» անդամներից 5-ին։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը՝ պնդելով, որ բերման ենթարկվածներից միայն մեկն է «Մուսավաթ» կուսակցության անդամ։ «Հիշատակված անձինք Սուրախանի շրջանի թիվ 30 ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել կարանտինային սահմանափակումները խախտելու պատճառով», - նշել է ՆԳ-ն: