Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ կարևոր է փոխգործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, որպեսզի այդ պետություններում արտադրված պատվաստանյութերը մասնակցեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին՝ գրում է radiosputnik.ria.ru կայքը:
«Մենք պետք է աշխատենք չինացիների և ռուսների հետ` ապահովելու, որ իրենց գիտնականների մշակած պատվաստանյութերը ներառվեն համաճարակի դեմ պայքարի նշանակալի բազմակողմանի ջանքերում` ԱՀԿ-ի կողմից հաստատվելուց հետո»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ վիրուսի դեմ «համաշխարհային պատերազմը» կարելի է հաղթել միայն միջազգային լայն համագործակցության միջոցով:
«Հիմա մենք պայքարում ենք (վիրուսի) տարբերակների դեմ, ինչը իսկական մրցավազք է ժամանակի հետ: Առանց արագ, արդյունավետ և հավաքական միջազգային գործողությունների՝ մենք վտանգում ենք վիրուսի հաղթահարումը»,- ասել է Մակրոնը: