ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում Է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ՝ հայտնել Է Associated Press գործակալությունը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհայտարարի, որ երկիրը «կվերադառնա Ժնեւում գործող այդ կառույց՝ որպես դիտորդ՝ մտադրվելով հասնել» ՄԻԽ-ի «լիարժեք անդամի ընտրության»:
Գործակալությունն արձանագրում Է, որ «այս որոշմումը, հավանաբար, կհարուցի» ԱՄՆ-ում «պահպանողական օրենսդիրների, Իսրայելի պաշտպանությամբ հանդես եկող ուժրի քննադատությունը: Բայդենի վարչակազմը կարծում Է, որ ՄԻԽ-ը «պետք Է բարենորոգվի», իսկ դրան հասնելու առավել արդյունավետ մեթոդը «փոխգործակցությունն Է նրանց հետ՝ ղեկավարվելով սկզբունքներով»:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ՄԻԽ-ը «կարեւոր ֆորում Է նրանց համար, ովքեր պայքարում են բռնության եւ անարդարության դեմ ամբողջ աշխարհում: ԱՄՆ վարչակազմը մտադիր Է մասնակցել ՄԻԽ-ի աշխատանքին, որպեսզի «լիակատր չափով իրականացնի դրա ներուժը»: Վաշինգտոնը 2018-ին հայտարարել Էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ որոշումը պատճառաբանելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով: