Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում

Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
22.01.2021 | 21:37

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ծանր է տանում հանգամանքը, որ իրեն անընդհատ հիշեցնում են Մոնումենտի առանձնատան մասին: Այսօր՝ հունվարի 22-ին, երբ խորհրդարանը քննարկում էր նրան՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը, պատգամավորները նորից հարցրեցին՝ ինչպե՞ս է ձեռք բերել երեք հարկանի առանձնատունը: Բազմաթիվ աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնված Ջհանգիրյանն ի պատասխան հարցի նախ նշեց, որ տունը կառուցել է 1989-ին` մինչ այդ Բաղրամյան փողոցի հարևանությամբ եռահարկ սեփական տունը վաճառելով, ապա ընդգծեց. «Տունը դղյակ էլ չի, դղյակային բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»:


Ջհանգիրյանի բնորոշմամբ՝ իր գոմը, որ գտնվում է Կարապետ Ուլնեցու փողոցում, ըստ տարբեր տեղեկությունների՝ այժմ վարձով է տրված ՀՀ-ում Իրաքի դեսպանությանը: Ու մինչև նորընտիր ԲԴԽ-ականը իրոնիկ տոնայնությամբ շքեղ առաձնատունը համեմատում է գոմի հետ, Հադրութի ու Շուշիի բնակիչներն, օրինակ, որ կորցրել են սեփական տունուտեղը, երազում են, որ նմանատիպ «գոմի» գոնե մեկ սենյակի չափով տարածք ունենան:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 76878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ