Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայող վերադարձել է Հայրենիք

70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայող վերադարձել է Հայրենիք
20.12.2020 | 20:49

Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու: Հրապարակում եմ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց մասին արդեն պատշաճ տեղեկացված են հարազատները.


Այվազյան Արսեն Կարենի


Սահակյան Դավիթ Գեղամի


Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի


Հարությունյան Արթուր Գարիկի


Արմաղանյան Արման Արշակի


Թումանյան Ռուսլան Սարգիսի


Հ. Գ. Այս պահին մեկնում եմ նրանց դիմավորելու: Տեսանյութը՝ քիչ անց», - գրել է Հարությունյանը:

Դիտվել է՝ 6452

Մեկնաբանություններ