Փաստաբան, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքում գրել է.
«Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։
Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։