The National Interest-ը անդրադարձել է ռուսական նորագույն С-500 զենիթահրթիռային համակարգերին, որոնք վերջնականապես պատրաստ կլինեն 2021-ին:
«С-500 շարժական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թվականը»,-հայտարարել է ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը: С-500 համալիրը կարող է հայտնաբերել և միաժամանակ գրոհել մինչև 10 բալիստիկ մարտագլխիկներով, որոնք թռչում են վայրկյանում ավելի քան վեց կիլոմետր (չորս մղոն) արագությամբ: Հակահրթիռային պաշտպանության այս հարթակը կարող է նաև օգտագործել տարբեր ռադարներ՝ տարբեր թիրախների հետևելու համար, ներառյալ ռադարներ՝ ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու սարքերը և հրթիռները միաժամանակ հայտնաբերելու համար: