«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Արայիկ Հարությունյան. Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին

Արայիկ Հարությունյան. Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին
11.11.2020 | 21:24

Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք, մնացածը տեսել եք՝ հոկտեմբերի 18 և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ ժողովուրդը չփնտրի դավաճանների, հող ծախողների, ինքը կասի, թե ովքեր են։

«Մի քանի օր առաջ ռուսական մի ռազմական վերլուծաբան նշել է, ուզում եք հաղթել՝ պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ, եթե չէ՝ կրվելու եք։ Չեմ ուզում թվեր ասել, թե ինչքան մարդ է միացել, զորքին թողել ենք մենակ, 18 տարեկաններին թողել ենք մենակ», - ասաց Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց՝ իր ձեռքի տակ զեկուցագիր կա, որ երկու ստորաբաժանում պետք է ՀՀ-ից ժամաներ Արցախ.«Զեկուցում են, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման պլանավորած կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքեր՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին», - ասաց Արայիկ Հարությունյանը:


Ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էր մեր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Չկար Ստեփանակերտը պահող, կային մի քանի տասնյակ կամ մեկ-երկու հարյուր հոգի. Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «6000-ից ավելի զորքին մենք դրանո՞վ պետք է դիմակայեինք։ Հարցրեք զինվորականներին՝ ո՞վ է իրենց դավաճանել։ Օգնություն ցուցաբերել են, գոհ ենք բոլորից էլ, դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները»,- ասաց Հարությունյանը։ Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, ասաց Հարությունյանը։

«Հադրութ քաղաքը չէ, երբ 1500 հոգի փախնում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել եմ, որ պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբավորումը, որպեսզի հեշտ լինի», - ասաց նախագահը։ Նա ասաց՝ ստիպված է այս ամենն ասում, որովհետև արդեն պառակտում է, մեղավորներ են փնտրում։

Դիտվել է՝ 3686

Մեկնաբանություններ