«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հայ­րե­նիքն ան­պար­տե­լի որ­դի­ներ ու­նի

Հայ­րե­նիքն ան­պար­տե­լի որ­դի­ներ ու­նի
10.11.2020 | 00:38

Սա­սուն Դա­նիե­լյա­նը 10 տա­րի է ծա­ռա­յում է ՊԲ-ի տար­բեր զո­րա­մա­սե­րում՝ Մար­տա­կեր­տում, Մա­տա­ղի­սում, ար­դեն 6 ա­միս էլ` «Եղ­նիկ­նե­րում» է։ 2016-ին ծա­ռա­յա­կից­նե­րի հետ մար­տա­կան խն­դի­րը պատ­վով են կա­տա­րել ու հրաշ­քով ողջ մնա­ցել։ Ար­ցա­խում սկս­ված այս պա­տե­րազ­մի ժա­մա­նակ էլ Աստ­ված հրաշ­քով փր­կեց Սա­սու­նին. հոկ­տեմ­բե­րի 28-ին, կորց­նե­լով ըն­կեր­նե­րին, կորց­նե­լով ոտ­քե­րը, ցու­ցա­բե­րե­լով հզոր կամ­քի ուժ և վճ­ռա­կա­նու­թյուն, նա կա­րո­ղա­ցավ ձեռ­քի մար­տա­կան դա­նա­կի օգ­նու­թյամբ դուրս գալ մար­տա­դաշ­տից` մինչև շտապ օգ­նու­թյան մե­քե­նան հա­սավ և տե­ղա­փո­խեց մո­տա­կա հոս­պի­տալ։


Քա­ջոր­դին այժմ ա­պա­քին­վում է «Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» բժշ­կա­կան կենտ­րո­նում։ Եր­կու ոտ­քը կորց­նե­լու փաս­տը Սա­սու­նին այն­քան չի ընկ­ճում, որ­քան ըն­կեր­նե­րի կո­րուս­տը։
Իմ գոր­ծըն­կեր Լու­սի­նե Զա­քա­րյա­նից տե­ղե­կա­ցա, որ Սա­սունն ա­մուս­նա­ցած չէ, նրա 3 եղ­բայր­նե­րը զին­վո­րա­կան­ներ են և մար­տա­դաշ­տում են, իսկ հայ­րը մեկ տա­րի ա­ռաջ է զո­րացր­վել։
«Ա­մեն ան­գամ, երբ մար­տա­կան դիր­քեր էի այ­ցե­լում, միշտ զար­մա­նում էի մեր տղա­նե­րի մար­տու­նա­կու­թյամբ, ու ե­թե ա­նուն­նե­րով մո­ռա­նում էի, ա­պա դեմ­քով գրե­թե հի­շում էի բո­լո­րին։ Մա­տա­ղի­սի դիր­քե­րում հա­ճախ էի տես­նում ներ­քին­հո­ռա­թաղ­ցի Սա­սու­նին»,- ա­սում է Լու­սի­նե Զա­քա­րյա­նը։
Փա՛ռք Հայ­րե­նի­քի ի­րա­կան պաշտ­պան­նե­րին։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ