Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին, հայտնում են ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:
«Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։ Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները», - նշված է հաղորդագրության մեջ