Իրաքյան զորքերը մտել են Ռամադիի նախկին կառավարական համալիրի տարածք, որը վերահսկվում էր ԻՊ-ը՝ տեղեկացնում է BBC-ին: Զորքերը մտել են կառույցներից մեկը և պատրաստվում են գրավել ողջ համալիրը: Նրանք զգուշությամբ են առաջ շարժվում՝ մտավախություն ունենալով, որ շենքերը կարող են ականապատ լինել: Չհաստատված տվյալներով` ԻՊ-ի զինյալները նահանջել քաղաքից հյուսիսարևելյան ուղղությունով: Իրաքի կառավարական զորքերը մի քանի շաբաթ փորձում են գրավել Բաղդադից 90 կմ հեռավորությամբ գտնվող Ռամադին, որտեղ մեծ մասամբ սուննի արաբներ են բնակվում: