Պենտագոնը մտադիր չէ համագործակցել Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի վերաբերյալ՝ ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։ ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուցկոյը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ կիսվել Սիրիայում գրոհայինների օբյեկտների մասին տվյալներով և նույնն ակնկալում է նրանից: «Պաշտպանության նախարարության դիրքորոշումը չի փոխվել: Մենք մտադիր չենք համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադին աջակցելու ռազմավարությունը և չի կենտրոնացել ԻՊ-ի դեմ պայքարի վրա»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։