ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուս ծովայինները հրաձգային զինատեսակներից նախազգուշական կրակ են արձակել, երբ թուրքական նավը հայտնվել է ռազմանավից անթույլատրելի հեռավորության` մոտ 600 մետրի վրա: «Թուրքական նավը չէր պատասխանում ռուսաստանյան անձնակազմի՝ ռադիոեթերում հնչեցրած բոլոր նախազգուշացումներին»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը` տեղեկացնելով նաև, որ միջադեպի առթիվ Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդը հրավիրվել է այդ գերատեսչություն: