Թուրքիան Իրաք զորք մտցնելուց հետո Բաղդադի հետ առաջացած լարվածությունը մեղմելու համար դիմելու է կոնկրետ քայլերի: Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիան ինտենսիվ բանակցությունների մեջ է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, հետո կփորձի հասնել Մոսուլի մոտ քրդերի մարզական ճամբարի տեղափոխությանը: Իրաքում թուրքական զորքերի դեմ իր պաշտոնական բողոքում Բաղդադը արձանագրել էր, որ Թուրքիան զորքը Իրաք է մտցրել «Իսլամական պետության» դեմ պայքարում քրդական աշխարհազորի նախապատրաստման պատրվակով: