Թուրքիայի նախագահը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Իրաքից թուրք զինվորականների դուրսբերման մասին խոսք անգամ լինել չի կարող՝ հաղորդում է Reuters-ը: Նա կրկնել է, որ զինվորականները Իրաքում են քուրդ աշխարհազորայիններին վերապատրաստելու համար, և ոչ թե մարտական նպատակներով: Դեկտեմբերի 21-ին հանդիպում կկայանա, որին կմասնակցեն Թուրքիան, ԱՄՆ-ն և Իրաքյան Քրդստանի իշխանությունները՝ ասել է Էրդողանը, Իրաքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին խոսք չկա: