Նախօրեին Թուրքիայի խփած ռուսաստանյան Սու - 24 օդանավի ողջ մնացած ղեկապետ-օդաչուն՝ Կոնստանտին Մուրախտինը, մանրամասներ է ներկայացրել միջադեպից: Reuters-ը հայտնում է, որ ըստ օդաչուի` Թուրքիայի կողմից նախազգուշացումներ չեն հնչել` օդանավին հարվածելուց առաջ: Մինչդեռ թուրքական կողմը հայտնել էր, թե «5 րոպեում 10 անգամ նախազգուշացում է արել»:
Russia Today-ը նույնի առնչությամբ հայտնում է, որ օդաչուն խոստանում է վրեժխնդիր լինել իր սպանված ընկերոջ համար: