ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիկունքից հարված է որակել թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը խփելը:
Հորդանանի թագավորի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը գրոհի է ենթարկվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետր հեռու, վայր է ընկել չորս կիլոմետր հեռու, և որևէ կերպ չի սպառնացել Թուրքիային: ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ Су-24-ը խոցվել է «երկինք-երկինք» հրթիռով՝ թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչից: