Ֆրանսիան Փարիզի ուրբաթօրյա ահաբեկչություններից հետո պարտավորվում է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը` հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Կոնգրեսում: FRANCE 24-ի փոխանցմամբ` նրա ելույթից հետո «Մարսելյոզի» կոնգրեսմենները «Մարսելյոզն» են երգել: Նախագահն ասել է, որ ցանկանում է 3 ամսով երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը: Ֆրանսուա Օլանդն արդեն հայտարարել էր, որ ֆրանսիական ռազմածովային նավատորմի ավիակիր է ուղարկում Սիրիայի ափերի մոտ` ԻՊ-ի դեմ պայքարն ինտենսիվ դարձնելու համար: