«Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հյուսիս-արևելքում ազատ է արձակել 37 տարեց ասորի քրիստոնյաների: Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը հայտնել է, որ գերիները ազատ են արձակվել արաբական ցեղերի միջնորդությամբ: Գերիների մեծ մասը վերադարձել է Թել Թամեր քաղաք: «Իսլամական պետությունը» շարունակում է գերի պահել ևս 120 ասորիների: