ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հինգշաբթի այցելել է «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր, որը Հարավչինական ծովում է։ Նա անհանգստություն է հայտնել տարածաշրջանում Պեկինի գործողությունների առնչությամբ։ Քարթերին ուղեկցել է Մալայզիայի պաշտպանության նախարարը։ Պենտագոնի ղեկավարն ասել է, որ համատեղ այցը հստակ հավաստիացնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ներկայության պահանջված լինելու մասին։
«Տարածաշրջանի շատ երկրներ դիմում են ԱՄՆ-ին և խնդրում ավելի շատ աշխատել իրենց հետ՝ այստեղ խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Քարթերը։