Սիրիական ընդդիմության մարտիկները վերջին 3 օրում ԴԱԻՇ-ից ազատագրել են 250 քառակուսի կմ մակերեսով տարածք՝ հայտնում է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը։ «Դա տարածք է Սիրիայի արևելքի Ալ-Հալ շրջանում՝ Իրաքի հետ սահմանից ոչ հեռու»,- հայտնել է Դևիսը լրագրողներին։ Նա մարտիկների գործողությունները բնութագրել է որպես զգալի առաջընթաց ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Դևիսը հիշեցրել է, որ ավելի վաղ ամերիկյան օդանավերից նրանց նետվել է 50 տոննա զինամթերք։