Ռուսական կողմը Սիրիա է մատակարարել զենիթահրթիռային համակարգեր՝ օդուժի ինքնաթիռների հնարավոր առևանգումը կանխելու և պատասխան հարվածների կանխարգելման նպատակով՝ հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը։ «Մենք հաշվարկել ենք բոլոր հնարավոր սպառնալիքները։ Մենք այնտեղ ենք մատակարարել ոչ միայն կործանիչներ, գրոհիչ-ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլև զենիահրթիռային համակարգեր, քանի որ կարող են լինել ֆորսմաժորային իրավիճակներ»,- ասել է նա։