Թուրք զինծառայողները չեզոքացրել են արգելված քրդամետ PKK կուսակցության 15 գրոհայինների` երկրի հարավ-արևելքում` Իրաքի հետ սահմանին բախումներում: Երկու զինծառայող զոհվել է՝ հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով զինված ուժերի հայտարարությանը: Գրոհայինները չեզոքացվել են ցամաքային ռազմական օպերացիայի ընթացքում, երբ Թուրքիան Դագլիջա շրջանում` Հաքարի նահանգում, գրոհայինների դիրքերին ավիահարվածներ է հասցրել: