Սիրիայի բանակը կամավորական ջոկատների օգնությամբ ազատագրել է Հալեպ նահանգի հարավ- արևելքում 50 բնակավայր՝ մոտ 120 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով: Կառավարական զորքն առաջ է շարժվել Իդլիբ նահանգի ուղղությամբ, ազատագրված շրջանների բնակիչները սկսել են վերադառնալ իրենց բնակավայրերը: Գործողությունն իրականացնելու որոշումը կայացվել է ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացումից հետո: Հոկտեմբերի 26-ին սիրիական զորքն ակտիվացրել էր հարձակողական գործողությունը: Սիրիայի զինուժն ահաբեկիչներից ազատագրում է նաև Հարասթա, Նուլա շրջանները: Զինյալները մեծ կորուստներ են կրում։