ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է Բելառուսում նոր ավիաբազա ստեղծելու կառավարության նախաձեռնությանը: Ռուսաստանը երկու ռազմական օբյեկտ ունի Բելառուսի տարածքում՝ ռադիոլոկացիոն կայան և սուզանավերի կոմունիկացիոն կենտրոն: Ավիաբազայի ստեղծմամբ՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջին անգամ Բելառուսում մեծամասշտաբ ռազմաբազա կտեղակայվի: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արձագանքը դեռ հայտնի չէ: Հոկտեմբերի նախագահական ընտրություններից առաջ նա ջանում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բրյուսելը մեկ տարով հանել է Բելառուսի պատժամիջոցները: ՌԴ-ի այս առաջարկը սեպ է Բելառուս-Արևմուտք հարաբերություններում: