Հակահրթիռային պաշտպանության համակարգերի ավելացումը վնաս է հասցնում միջազգային անվտանգությանն ու համաշխարհային կայունությանը, ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությունում նշված է «Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, ակտիվ կողմ ենք արտահայտվում սպառազինումների մրցավազքի կանխմանը։ Եվ համարում ենք, որ առանձին պետությունների կամ պետությունների խմբերի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի ու անսահմանափակ ավելացումը վնասում է միջազգային անվտանգությանն ու ապակայունացնում իրավիճակն ամբողջ աշխարհում»։