Պատերազմը և միջկրոնական հակամարտությունները կարող են այնպիսի պետությունների գոյության ավարտը նշանակել, ինչպես Սիրիան և Իրաքը, նշել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարտը։ «Ես տեսնում եմ, որ ապագայում Սիրիան կբաժանվի 2 կամ 3 մասի»,- ասել է Սթյուարտը՝ նշելով, որ Իրաքի վերաբերյալ նման կանխատեսում անելը դեռ վաղ է։ Սթյուարտի խոսքով, չի բացառվում քրդերին Իրաքի կենտրոնական կառավարության կազմում ներառելու տարբերակը։