Իրաքի քրդերի «Փեշմերգա» ինքնապաշտպանության ջոկատները Քիրկուկ քաղաքի մոտակայքում «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրել են մի քանի շրջան և ոչնչացրել 14 իսլամիստի։ Քաղաքի ոստիկանապետ Սարհադ Քադիրն ասել է, որ «Փեշմերգաները» վաղ առավոտյան հարձակվել են Քիրկուկից հարավ գտնվող Մուրա Գավրա գյուղում ԻՊ-ի դիրքերի վրա և վերցրել են վերահսկողության տակ։ Իսլամիստներից ազատագրվել են նաև մերձակա շրջանները։ Քիրկուկի ոստիկանապետը հավելել է, որ «Իսլամական պետության» զինյալները փորձել են հետ վերցնել կորցրած տարածքները, «սակայն հետ են շպրտվել»։