Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Սա պատվի մի փոքր վերականգնում է

Սա պատվի մի փոքր վերականգնում է
22.11.2014 | 22:40

Դավիթ Սանասարյանը, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց հացադուլ էր հայտարարել, պահանջելով վերադարձնել հայ օդաչուների մարմինները, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղերքի աճյունները մեզ մոտ են, հավերժ փառք նրանց, ամրություն հարազատներին, բարձր ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը: Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը մեր նահատակված հերոսները վերադարձվեցին: Սա ուրախություն չէ, սա պատվի մի փոքր վերականգնում է»։

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ