-
09.11.2020|
23:09
Գերմանիայի Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Պոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:
-
09.11.2020|
23:08
Շուշիի համար մարտերը շարունակվում են՝՝ 19.12-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
09.11.2020|
23:04
Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին, հայտնում են ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:
-
09.11.2020|
23:03
Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստացիորեն վերացվել է՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակապի միջոցով հանդիպման ժամանակ:
-
09.11.2020|
23:02
Սիրելի հայրենակիցներ, պատերազմական գործողությունները հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
-
09.11.2020|
22:58
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմի` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է՝ հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
09.11.2020|
22:57
Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր իրականացրած պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունն՝ անվանելով «կեղծ լուրեր», ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝BBC-ին հարցազրույցում արված հայտարարությունները։
-
09.11.2020|
22:55
«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», - ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
09.11.2020|
15:35
Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել, գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
-
09.11.2020|
15:33
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում: