-
10.11.2020|
09:32
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։
-
10.11.2020|
09:30
Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում են, որ «ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը», և կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը:
-
10.11.2020|
09:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև թուրքական խաղաղապահներ:
-
10.11.2020|
09:24
Ռուսաստանը ԻԼ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրը հաղորդել է, որ խաղաղապահներին տեղափոխել են Ուլյանովսկից։
-
10.11.2020|
09:23
Այսօր՝ նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը։
-
10.11.2020|
09:20
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր ամբողջ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները։
-
10.11.2020|
01:56
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
-
10.11.2020|
00:59
Մայիսի 9-ն էր։ Առավոտյան արևը պայծառ լույսով էր օծել Շուշին, թափանցել անգամ կիսավեր շինությունների խոռոչները։ Կրկին տարեց ու մանուկ դուրս էին ելել՝ մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարությանը։
-
10.11.2020|
00:38
Սասուն Դանիելյանը 10 տարի է ծառայում է ՊԲ-ի տարբեր զորամասերում՝ Մարտակերտում, Մատաղիսում, արդեն 6 ամիս էլ` «Եղնիկներում» է։ 2016-ին ծառայակիցների հետ մարտական խնդիրը պատվով են կատարել ու հրաշքով ողջ մնացել։
-
10.11.2020|
00:35
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն անհանգիստ էր նաև Երևանի երկնքում: ժամը մոտ 1-ից հետո, ողջ գիշեր Երևանի և Երևանի մերձակայքի երկնքում սուրում էին մեր ռազմաօդային ուժերի կամ (և) Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կործանիչները: