-
12.11.2020|
13:51
Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
-
12.11.2020|
13:47
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
-
12.11.2020|
09:22
Մոսկվան վերջնականապես կորցրեց ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Նրա տեղը կգան այլ խաղացողներ: Շատ հետաքրքիր է՝ ի՞նչ է հիմա զգում Անդրեյ Կոզիրևը՝ հետկոմունիստական Ռուսաստանի առաջին ԱԳ նախարարը, կամ նրա տեղակալ Ֆյոդոր Շելով- Կովեդյաևը:
-
11.11.2020|
21:31
Ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից՝ ֆեյսբուքում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը։
-
11.11.2020|
21:24
Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք, մնացածը տեսել եք՝ հոկտեմբերի 18 և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ ժողովուրդը չփնտրի դավաճանների, հող ծախողների, ինքը կասի, թե ովքեր են։
-
11.11.2020|
21:23
Ուզում խնդրել, որպեսզի չփնտրենք դավաճանների, հող ծախողների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
11.11.2020|
21:13
«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը նշանակալի զսպող գործոն է, որպեսզի կողմերը զերծ մնան ուժի կիրառումից», - այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
-
11.11.2020|
21:08
Թուրքիան և Ռուսաստանն այսօր ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ «Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»,- ասել է նա։
-
11.11.2020|
15:47
Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որևէ կրակոցի կմտնեն Քարվաճառ, կմտնեն Դադիվանք, կվերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։ Առանց մեկ կրակոցի կանցնեն Մռավի անառիկ լեռներով, որոնք պահել ենք 26 տարի։
-
11.11.2020|
15:11
Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: