-
18.11.2015|
12:50
Անցած գիշեր պայթյունի սպառնալիքի պատճառով Air France ավիաընկերության Լոս Անջելեսից և Վաշինգտոնից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում և կանադական Նովա Սքոթիա նահանգում: Մանրամասներ չեն հաղորդվում, նշում է CNN-ը:
-
17.11.2015|
12:37
«Իսլամական պետություն» խմբավորումը լրատվական աղբյուրներում մինչ այժմ մատնանշվել է ԻՊ, ԻԼԻՊ, ԻՍԻՊ հապավումներով, օրեր առաջ ահաբեկչական խմբավորմանն անդրադառնալիս սկսվեց կիրառվել նաև ԴԱԻՇ տերմինը, որը զայրացրել է իսլամիստներին:
-
17.11.2015|
12:32
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո երկրները պետք է ավելի ակտիվ պայքարեն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։
-
17.11.2015|
12:31
Ֆրանսիան Փարիզի ուրբաթօրյա ահաբեկչություններից հետո պարտավորվում է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը` հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Կոնգրեսում: FRANCE 24-ի փոխանցմամբ` նրա ելույթից հետո «Մարսելյոզի» կոնգրեսմենները «Մարսելյոզն» են երգել:
-
17.11.2015|
00:58
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ իրավապահների համատարած ստուգումների ժամանակ ձերբակալվել է 23 անձ՝ նրանք կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք:
-
17.11.2015|
00:53
Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում 20 հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։
-
16.11.2015|
12:55
Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը։ Այն հրատարակվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Մերօրյա հերոսը» ծրագրի շրջանակներում։
-
16.11.2015|
11:02
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է կրկնապատկել ամերիկյան ջանքերը «Իսլամական պետություն» խմբավորմանը վերացնելու և Սիրիայի պատերազմին վերջ դնելու համար:
-
15.11.2015|
15:00
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով Ֆրանսիայում ահաբեկչության շարունակման մասին։
-
14.11.2015|
13:15
Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: