-
30.12.2015|
13:50
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:
-
30.12.2015|
12:50
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
-
30.12.2015|
11:22
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 31-ին ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ զինված ուժերի անձնակազմին շնորհավորական ուղերձում հայտարարել է, թե 2016-ը սկսելու են «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով
-
30.12.2015|
11:09
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
-
29.12.2015|
13:33
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ:
-
28.12.2015|
17:27
Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները չեն թուլացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ ուղերձում հայտարարել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: ՈՒղերձում սպառնալիք է հնչում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին:
-
28.12.2015|
17:22
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանին կոչ է արել վերջ տալ սիրիական ընդդիմության դիրքերի ավիահարվածներին՝ գրում է Milliyet-ը:
-
28.12.2015|
12:54
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
-
28.12.2015|
12:20
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնը, ինչպես ամեն տարեմուտին, այս տարի նույնպես դեկտեմբերի 27-ին այցելել է առաջնագիծ։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին քաղցրավենիք, մրգեր, հյութեր, տաք գուլպաներ։ Կենտրոնի կամավորները զինվորների համար նվագել են, երգել։
-
28.12.2015|
09:59
Իրաքյան զորքերը մտել են Ռամադիի նախկին կառավարական համալիրի տարածք, որը վերահսկվում էր ԻՊ-ը՝ տեղեկացնում է BBC-ին: