Դեկտեմբեր 13-15-ը Վանաձորում տեղի կունենա «Մարդու իրավունքների միջազգային դասընթաց», որի նպատակն է զարգացնել մարդու իրավունքների մշակույթ Հայաստանում: Դասընթացի հիմքում ընկած է EQUITAS Կանադայում գտնվող մարդու իրավունքների կրթության միջազգային կենտրոնի մեթոդաբանությունը, որի գլխավոր դերակատարը հենց մասնակիցն է:
Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան էքվիտասյան մեթոդի, «փորձագիտական ուսուցման», «ուսուցման պարույրի» հետ, «մարդու իրավունքների մշակույթ» հասկացության սահմանումների, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների և այդ ոլորտում կրթողների և ակտիվիստների դերի մասին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավաունքների եվրոպական դատարանի և այլնի մասին:
Դասընթացը կկրի ինտերակտիվ բնույթ, կլինեն տարբեր խաղեր, քննարկումներ, խմբային աշխատանքներ, հարց ու պատասխան:
Դասընթացը ֆինանսավորվում է Քաունթերփարթ Ինթերնեյշնլի, Նիդեռլանդների Թագավորության և է EQUITAS մարդու իրավունքների կրթության միջազգային կենտրոնի և իրականացվում Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից: