Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։
Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է:
Արդյունքում Եռաբլուրը մեծացավ հերոսների գերեզմաններով, ու Հայաստանը դարձավ անտարբերների, զոմբիների, դագաղների ու սգո երկիր՝ Նիկոլի կարկատած տրամաբանության և կարկատած համախոհների գործունեությաբ:
Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։ Ըստ այդ տրամաբանության, և՛ ՀՀ իշխանությունը, և՛ Ադրբեջանից եկող ազդակները ցույց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարավորություն կստեղծի միջանցքի բացման համար։
Բլոկադայի մեջ հայտնված Արցախը փրկելու մտքով ապրող հայ մարդիկ մտքում ունեն մի հնար, որին ներքուստ անվերապահ հավատում են՝ դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու Հայաստանի իրավունքն է։
Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականը աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։