-
06.02.2021|
13:17
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ, հայտնում է ԱԳՆ-ն: Արա Այվազյանն ու Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու դինամիկան պահպանելու ուղղությամբ:
-
06.02.2021|
13:15
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
-
06.02.2021|
13:13
Ռուսաստանի իշխանությունները արտաքսել են եվրոպացի երեք դիվանագետների։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են հունվարի 23-ին Ալեքսեյ Նավալնիին աջակցության բողոքի ցույցերին։
-
06.02.2021|
11:06
Եվրամիությունը և Ռուսաստանը միմյանց մեջ տեսնում են մրցակիցների, այլ ոչ թե գործընկերների: Ժամանակին մենք երազում էինք այլ Եվրոպայի մասին:
-
05.02.2021|
21:41
Ռուսաստանը և Եվրամիությունը պետք է համաձայնության գան՝ հետխորհրդային տարածքում գտնվող ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների շուրջ՝ ասել է ՌԴ Անախարար Սերգեյ Լավրովը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո:
-
05.02.2021|
21:39
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ:
-
05.02.2021|
21:35
Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններում «վերջնագրային երանգները»՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
05.02.2021|
21:32
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում Հայաստանի քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
-
05.02.2021|
21:31
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
-
05.02.2021|
21:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային հորդորել է Թուրքիայի ներքին գործերին խառնվելու փոխարեն զբաղվել սեփական խնդիրներով: «Նրանք նախ հայելու մեջ թող նայեն, ոչ թե Թուրքիային քննադատեն»՝ ասել է Էրդողանը ուրբաթօրյա նամազի ժամանակ՝ պատասխաանելով Բոսֆորի համալսարանի բողոքի ցույցերի հարցով Անկարայի դիրքորոշման քննադություններին։