Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Գերմանական «անկեղծություն» և իրական պատերազմ

Գերմանական «անկեղծություն» և իրական պատերազմ
02.03.2024 | 13:31

Շոլցի «անկեղծացումը», գերմանացի բարձրաստիճան զինվորականների վերջին քննարկումների գաղտնազերծումը վերահաստատում է, որ ՆԱՏՕ-ի տրամադրած բարձր տեխնոլոգիական զինատեսակները Ռուսաստանի դեմ օգտագործել և օգտագործում են հենց ՆԱՏՕ-ական զինվորական մասնագետները։ Սա նորություն չէ, նորություն է այն, որ հենց իրենք են բարձրաձայնում սրա մասին` զուգահեռաբար չմոռանալով ամեն անգամ հայտարարել, թե այդ ամենն ամենևին չի նշանակում իրենց երկրների պատերազմի ներգրավում Ռուսաստանի դեմ։

Պատկերացրեք՝ օրերից մի օր երկու հատ 210 տոննայանոց «Սարմատ» իջնի Սունակի կամ Շոլցի տան մոտ, ու Գերասիմովը հայտարարի, թե ձեր տների մոտ իջած ռուսական սարմատմերն ամենևին չեն նշանակում, որ մենք պատերազմ ենք ցանկանում ձեր դեմ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ