ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսպես խոսեց «ոսկեղենիկ» ռուսերենի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Այսպես խոսեց «ոսկեղենիկ» ռուսերենի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
30.06.2023 | 09:58

Հակոբյան Աննան այլևս Հայաստանում ռուսաց լեզվի պաշտպանն ու «ոսկեղենիկ ռուսերենի» պաշտոնական ներկայացուցիչն է:

ՈՒրեմն, ինչ-որ մեկը համացանցում տեսանյութ է տարածել, որտեղ երևանյան բարերից մեկում հաճախորդը ռուս մատուցողուհուց հայալեզու ճաշացանկ է պահանջել, իսկ վերջինս չի հասկացել հաճախորդի պահանջը: Տեսանյութի տարածողն էլ վրդովվել էր «Լեզվի մասին» օրենքի ոտնահարման կապակցությամբ:

Ի պատասխան, Հակոբյան Աննան «փորփրել էր» տեսանյութը տարածողի կենսագրությունը և պարզել, որ վերջինս շատ անգամ իր մտերիմների հետ շփվում է «ոսկեղենիկ ռուսերենով»:

Նախ՝ այս պատմությունից հասկացվում է, որ ՀՀ վարչապետի կինը լիակատար անգործության է մատնվել, հետևում է տարբեր անձանց և վերջիններիս վերաբերյալ հավաքագրում, մշակում և հրապարակում է անհատական տվյալներ:

Սակայն, խնդիրը դա չէ: Մեր երկրում գործում է «Լեզվի մասին» օրենքը, որը պարտադիր է կիրառման համար:

Ինչու՞ պետք է օրինական գործող սրճարանը չունենա հայալեզու ճաշացանկ:

Ինչու՞ պետք է օրինական գործող սրճարանի՝ օրինական աշխատողը չիմանա ՀՀ պետական լեզուն:

Ինչու՞ պետք է ՀՀ վարչապետի օրինական կինը, փոխարենը կանխի իրեն հայտնի դարձած իրավախախտումը, փաստացի պաշտպանի իրավախախտին:

Ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին պաշտպանելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, միաժամանակ չխոսի «ոսկեղենիկ» ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, վրացերենով կամ թուրքերենով:

Եվ, եթե Հայաստանում դեռ գործում է Լեզվի կոմիտե / Language Committee -ն, ապա այն ՊԱՐՏԱՎՈՐ Է Հակոբյան Աննայի հաղորդման հիմքով վարույթ հարուցել իրավախախտ սրճարանի տնօրենի նկատմամբ, իսկ Հակոբյան Աննային, որպես վկա, ներգրավել վարույթի լսումներին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ. Ի գիտություն Հակոբյան Աննայի, 17 տարեկանից սկսած, ակտիվ պայքարում եմ Հայաստանում Հայոց լեզվի գերակայության համար, սակայն դա ինձ չի խանգարում խոսել «ոսկեղենիկ» ռուսերենով:

Դիտվել է՝ 4913

Մեկնաբանություններ