Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Նիկոլը ստելով և կեղծելով իրականությունը սպասարկում է Ադրբեջանին

Նիկոլը ստելով և կեղծելով իրականությունը սպասարկում է Ադրբեջանին
02.05.2024 | 14:12

Ալիևի մոտ Հայաստանի կառավարիչ աշխատող Նիկոլը «Հ1»-ով հերթական կեղծիքի, ստի և մանիպուլյացիայի դոզան է տալիս՝ մարդկանց համոզելով, թե բա Տավուշում սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը ավելի պաշտպանված կլինի և այդ ամենը պետք է տեղի ունենա 1991 թ-ի Ալմա Աթայի դեկլարացիայի հիման վրա ու կրկին ֆոլգայից պատրաստված ՀՀ քարտեզն է ցույց տալիս:

Նախ, կապիտուլյանտը ծպտուն չհանեց այն մասին, որ նույն Տավուշի մարզից Ադրբեջանը ևս հողեր ունի գրաված և, որ Ալիևը հայտարարել է, որ մի միլիմետր հետ չի տալու Հայաստանին և իր բոլոր զառանցանքները, թե ինքը փոխզիջման է գնում իրականում նվաստացուցիչ զիջումներ են:

Հայաստանը 1991 թվի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան Հայաստանի կողմից վավերացրել է 10-ը վերապահումներով, որով ՀՀ-ն չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս և չի ճանաչել խորհրդային տարիներին գոյություն ունեցող վարչական սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջպետական սահման և Նիկոլի կողմից այդ դեկլարացիայի վրա հենվելն անհիմն է, որի մասին մի քանի անգամ բարձրաձայնել է նաև Բաքուն:

Երկրոդը` Ադրբեջանն ինքը Հայաստանի պարագայում չի ճանաչում վերը նշված դեկլարացիան, որի մասին այսօր հայտարարել է գործակալ Արաբաթը, քանի որ Ադրբեջանի անկախության հռչակագրի և Սահմանադրության մեջ պարզ նշված է, որ ներկայիս Ադրբեջանը`

1918-20 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրահահաջորդն է ( Ադրբեջանի անկախության հռչակագրի ռուսերեն տարբերակում այսպես է ՝ Обретя 18 октября 1991 года государственную независимость, Азербайджан объявил себя правопреемником Демократической Республики, продемонстрировав приверженность древним традициям государственности.):

Այսինքն, Ադրբեջանն ինքը չի ճանաչում 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան՝ նպատակ ունենալով Հայաստանից թողնել ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք (տե՛ս Ադրբեջանի 1918-20 թթ-րի Բաքվի ներկայացրած քարտեզը)՝ գրավելով Տավուշի արևելքը, որը հիմա անում է Նիկոլի ձեռամբ, Գեղարքունիքի ողջ արևելքը, Վայոց Ձորը, Սյունիքը և Արարատի մարզի հարավը:

Մինչ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, դավաճան Նիկոլը ծպտուն չի հանում Ադրբեջանի անկախության «ծավալապաշտական» և հակահայկական հռչակագրում և Սահմանադրությունում փոփոխություններ անելու մասին:

Պատահական չէ նաև այն, որ Ալիևը հրաժարվում է Երևանի հետ բանակցել միջնորդների ներկայությամբ:

Բաքուն շատ լավ հասկանում է, որ այդ պարագայում, եթե հարձակվի Հայաստանի վրա, ապա պետք է նաև միջնորդներին պատասխան տա: Իսկ առանց միջնորդների Բաքուն կպարտադրի իր կողմից նսեմացված Նիկոլին զիջել ամենը, ինչ կցանկանա Բաքուն, իսկ ընդդիմանալու դեպքում՝ պատերազմով գրավել ցանկացած տարածք:

Սա՛ է իրականությունը:

Կա՛մ Նիկոլը որպես Բաքվի շահերի սպասարկու կմնա Հայաստանի ղեկավար և կկործանի երկիրը, կա՛մ էլ երկիրը փրկելու համար համապատասխան էլիտաները շատ արագ կձերբազատվեն սույն դավաճանից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ