Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Չարիքի ու մահաբեր այս իշխանության պարագայում որևէ մեկս ապահովագրված չէ. Անդրանիկ Թևանյան

Չարիքի ու մահաբեր այս իշխանության պարագայում որևէ մեկս ապահովագրված չէ. Անդրանիկ Թևանյան
18.08.2022 | 07:32

Եթե մի կողմ դնենք բոլոր այլ պատճառները և կասկածները, ապա «Սուրմալուի» դեպքը և պետական մարմինների փնթի, անարդյունավետ, չհամակարգված աշխատանքներն արդեն ցույց են տալիս, թե ինչու ենք պարտվել 44-օրյա պատերազմում։
Եթե նույնիսկ աշխարհի բոլոր զենքերն ունենայինք ու դիմացներս անզեն թշնամի լիներ, ապա միևնույն է, Նիկոլ Փաշինյանի գլխավորած բանակը պարտվելու էր, քանզի բոլոր տիպի «իզմերը» չընդունող այս իշխանությունը մեկ գլխավոր «իզմ»-ի հետևորդ է՝ բարդակիզմի։ Նաև՝ դիլետանտիզմի։


«Սուրմալուի» դեպքը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Ջեբրայիլում, Զանգելանում, Ֆիզուլիում, Հադրութում, Շուշիում, և ինչեր դեռ կարող են տեղի ունենալ:
Նույնը կարելի է ասել կորոնապատերազմի կառավարման որակի մասին։
Չարիքի ու մահաբեր այս իշխանության պարագայում որևէ մեկս ապահովագրված չէ։ ՀՀ-ի գոյությունն էլ հարցականի տակ է։
Հ․Գ․։ Ցավակցում եմ «Սուրմալու»–ում տեղի ունեցածի զոհերի հարազատներին ու մեզ բոլորիս։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։ Հույս ունենանք, որ կորածները ողջ կգտնվեն։


ԱԻՆ-ի շարքային աշխատակիցներին՝ ուժ և համբերություն․ ապրե՛ք տղերք։
Գիշերը ցերեկ արած ու դեպքի վայրում քրտինք թափող պետծառայողները խորին հարգանքի են արժանի։
Կամավորականներին՝ շնորհակալություն։
Մեզ բոլորիս՝ ողջամտություն։

Դիտվել է՝ 8218

Մեկնաբանություններ