ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասում են...

Ասում են...
14.04.2009 | 00:00

...թե Հյուսիսային պողոտայում ավելի քան մեկ տարի անքուն պահակների պես հերթապահող կանայք բավականին վճռականորեն են տրամադրված և մտադիր են մայիսի 31-ի` Երևանի ավագանու ընտրություններից հետո դիմել վերջին հուսահատ քայլին, եթե` ա) իշխանությունները ծանոթ ձեռագրով ապահովեն իրենց հաղթանակը, բ) Լևոն Տեր-Պետրոսյանը համբերության բաժակը պարպած մասսաներին չհանի հեղափոխական պայքարի։
Ասում են նաև, թե այդ վերջին քայլը լինելու է այն, որ հարյուրից ավելի կանայք իրենց ու իրենց ընտանիքի չափահաս անդամների անձնագրերը դնելու են Տեր-Պետրոսյանի սեղանին և պահանջելու, որ նա բոլորի համար արևմտաեվրոպական որևէ երկրում քաղաքական ապաստան ապահովի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վերոնշյալ զարգացումների պարագայում հեղափոխականորեն տրամադրված կանայք առաջին նախագահից պահանջելու են միանալ իրենց և թքել ու հեռանալ Հայաստանից։

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ