Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 10-ին կներկայացնի Երևանյան 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Լոռու ամենամեծ գյուղերից մեկը` Օձունը, շրջապատված է խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Հայտնի է իր սրբավայրերով, լեգենդներով, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով:
«Իրատես de facto»-ն պատիվ ունի իր էջերում հյուրընկալելու աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդին, ում «Օսկարի» հավակնորդ «Խավարում» ֆիլմն այս տարի ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» խորագրի ներքո:
Վերջին օրերին երևանյան տապը խիղճը լրիվ կորցրել էր: Նույնիսկ անմեղ թևավորները երկնքում հայտնվելու ուժ չունեին և մի թզաչափ ստվեր ու մի կաթիլ ջուր գտնելու համար անվերջ ցատկոտում էին շիկացած ասֆալտի վրա:
Սեպտեմբերի 5-10-ին Մոսկվայում անցկացվելիք Գրքի միջազգային տոնավաճառին «2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանը» ներկայացել է հատուկ հյուրի և հիմնական ցուցադրողի կարգավիճակով:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։