Օրերս Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ և փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ Օտոմանի գրավումը» («Захват Банка Оттаман»):
Գիրքը լույս է տեսել 10000 տպաքանակով:
Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ:
ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012-ի սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ:
Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատը հանրապետությունում համարվում է լավագույնը: Գյումրիում կայացած առաջին միջհամայնքային, մշակութային «Արտ Էքսպո» ցուցահանդեսում շահել էր առաջին մրցանակը:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։