ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առանց բախումների

Առանց բախումների
02.06.2009 | 00:00

ԲԼԻՑ
-Պարոն Փամբուկյան, ինչպե՞ս եք գնահատում արդեն «անցյալ» դարձած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը,- հարցրինք ՀՀԿ շտաբի պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻՆ։
-Ընտրություններն ընթացան բավականին նորմալ` առանց բախումների, առանց լուրջ խախտումների:
-Եվ, այնուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ թվով գործեր է հարուցել:
-Իդեալական ընտրություններ, կարծում եմ, նույնիսկ զարգացած երկրներում տեղի չեն ունենում, էլ ուր մնաց` զարգացող, երիտասարդ դեմոկրատիա ունեցող երկրներում: Եվ այն հանգամանքը, որ դատախազությունը նման գործեր է հարուցել, ինքնին նշանակում է, որ մենք նորմալ ընտրություններ անցկացնելու կողմնակից ենք:
-Այնուհանդերձ, ըստ Ձեզ, խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, հիմնականում ի՞նչ կարգի:
-Բնականաբար, եղել են, սակայն այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. դրանում ես միանշանակ համոզված եմ: Դա են հաստատում նաև տեղական և միջազգային դիտորդների գնահատականները: Կարծում եմ` այդպես է մտածում նաև մեր հասարակության ջախջախիչ մեծամասնությունը:
-Ի դեպ, խոսակցություններ կան, որ եվրոպական երկրների, նաև ԱՄՆ-ի դեսպաններն առանձնապես հիացած չեն այս ընտրություններով. Տեղյակ չե՞ք` ինչու:
-Տեղյակ չեմ: Դեսպանները մեզ հետ դեռ չեն հանդիպել:
-Իսկ մոտավորապես չգիտե՞ք ինչ «անհանգստություններ» ունեն:
-Ո՛չ:
-Այս ընտրություններն աչքի ընկան նաև լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումներով:
-«Ճնշումների» զգալի մասը չհաստատվեց: Այդ են վկայում նաև դատախազության հայտարարությունները:
-Պարոն Փամբուկյան, բա չեք տխրո՞ւմ, որ ձեր կոալիցիոն հին ու նոր ընկեր դաշնակցությունն ու ՕԵԿ-ը չմտան քաղաքապետարան:
-Իհարկե, տխրում ենք։ Դուք հիշում եք, թերևս, մեր նախորդ հարցազույցում ես ասել էի` մինիմում` երեք, մաքսիմում հինգ ուժ կկարողանան հաղթահարել յոթտոկոսանոց շեմը։ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անցնել, բայց, ցավոք սրտի, չկարողացան:
-Ի՞նչն էր պատճառը։
-Երևի թե պասիվ քարոզարշավը:
-Իսկ ահա ՀԱԿ-ն անցա՜վ։ Ո՞նց եք աշխատելու իրենց հետ:
-Նորմալ: Այնպես, ինչպես աշխատում ենք «Ժառանգության» և դաշնակցության հետ` խորհրդարանում:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ը վայր կդնի՞ մանդատները, թե՞...
-Իսկ ՀԱԿ-ը մանդատները դեռ չի էլ ստացել:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ