ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որտե՞ղ և ի՞նչ նպատակով են ծախսվում պետական միջոցները

Որտե՞ղ և ի՞նչ նպատակով են ծախսվում պետական միջոցները
16.05.2024 | 10:07

Անվճար խորհուրդ պետական կառույցների ղեկավարներին:

Այսօր տեղեկացանք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը հերթական անգամ պարտվեց դատարանում: Դատարանում պարտվելը նշանակում է հաղթողին գումար վճարել` հայցադիմումով պահանջած գումարը, տոկոսներ, պետական տուրք, իրավաբանի աշխատավարձ:

Արդեն սովորական է դարձել, որ քաղաքացիների հետ դատվելիս, պետական կառույցները «գնում են մինչև վերջ», այլ կերպ ասած` ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան:

Զավեշտալի է, որ, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, ցանկանալով քաղաքացուց 32 000 ՀՀ դրամ գանձել, միայն պետական տուրքի վճարման համար ծախսում է շուրջ 60 000 ՀՀ դրամ: Նույնը` Պարեկային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության և մնացածների պարագայում: Սա միայն պետական տուրքերի մասով: Սեփական քաղաքացիների դեմ պայքարի մոլուցքով տարված, պետական կառույցները որևէ գումարի առջև չեն կանգնում` մարդաշատ իրավաբանական վարչություններ են պահում, շատ անգամ ռիսկային բնույթի ռեսուրսներ կիրառում:

ԵՊՀ-ում գտել են քաղաքացիների հետ դատվելու համեմատաբար մատչելի տարբերակ: Պետական տուրքը, իհարկե, չվճարել չեն կարող, սակայն մարդաշատ իրավաբանական կառույց չեն պահում: Աշխատանքի են ընդունել գրագիտությամբ աչքի չընկնող, սակայն փաստաբանի արտոնագիր ունեցող մեկին, որը «վարում է» ինչպես

ԵՊՀ-ի, այնպես էլ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի անձնական գործերը: Այսինքն, նույն անձը գալիս է դատարան թե՛ ԵՊՀ-ի «պատիվը պահելու», թե՛ այսրոպեական Հ.Հ.-ի, օրինակ, ամուսնալուծության, ալիմենտների և նմանօրինակ այլ հարցերով: Ստացվում է, որ վերջինս աշխատավարձ է ստանում ԵՊՀ-ից, սակայն զբաղվում է ոչ միայն ԵՊՀ-ի խնդիրներով:

Սա գնահատման արժանի նորամուծություն է, որը, կարծում եմ` պարտավոր են կիրառել բոլոր պետական կառույցները: Դրա համար շատ բան անհրաժեշտ չէ: ՈՒղղակի պետք է գտնել գրագիտությամբ աչքի չընկնող իրավաբան (գրագետ իրավաբանն աշխատավարձի հույսին չի մնա) և վերջինս կաշխատի «երկուսը (երեքը) մեկում» ռեժիմով: Ֆինանսական միջոցների խնայողությունը շոշափելի կդառնա: Բոլորը գոհ կլինեն: Սա է խորհուրդը:

Իսկ դատարաններում պարտվելու մասով ...

Դե, միևնույնն է պարտվում են: Ի՞նչ տարբերություն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ