ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մայիսի 9-ը մեծ փորձություն է լինելու հայաստանցիների, քրիստոնյաների համար

Մայիսի 9-ը մեծ փորձություն է լինելու հայաստանցիների, քրիստոնյաների համար
07.05.2024 | 15:16

Մայիսի 8-ին լրանալու է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու 6 տարին։ Այս 6 տարիներն անճանաչելիորեն, դեպի վատը փոխեցին Հայաստանը․ հանրությունը մեծապես պառակտվեց ու հիասթափվեց, Արցախը հայաթափվեց, մոտ 5 հազար զոհ ունեցանք, Հայաստանից շուրջ 300 քառակուսի կիլոմետր օկուպացվեց Ադրբեջանի կողմից, արտաքին պարտքն ավելացավ 5 միլիարդ դոլարով և այլն: Ֆուտբոլային թիմը, երբ խայտառակ հաշվով պարտվում է, մարզիչը հրաժարական է տալիս, կամ պաշտոնանկ է արվում, Հայաստանը ֆուտբոլային թիմի չափ չկա՞, որ պետության ղեկավարումը մեծապես ձախողած, երկրի անվտանգությունն ապահովել չկարողացող թիմը հեռանա։

Մայիսի 9-ը մեծ փորձություն է լինելու հայաստանցիների, քրիստոնյաների համար։ Հայաստանի չափահաս բնակչության քանի՞ տոկոսն է այդ օրը վճռական կանգնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ, որպեսզի վերջ տրվի շարունակվող հողատվությանը, Ադրբեջանի առաջ ծնկած, խեղճ ու վախեցած վիճակին։ Հայաստանը քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է, մայիսի 9-ին կերևա, թե Հայաստանի քրիստոնյաներից որքանն է Երևանում կանգնելու հայրենասեր հոգևորականի՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մեջ։ Մայիսի 9-ը մեծ փորձություն է լինելու, որին նայելու են նաև մեր հարևանները, տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող հզոր կենտրոնները։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ