Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հերթական անգամ՝ երկակի ստանդարտ

Հերթական անգամ՝ երկակի ստանդարտ
29.09.2023 | 14:07

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հերթական անգամ սահմանել է արդարացի խաղաղության բանաձևը, բայց՝ զուտ ուկրաինացիների համար: Ահա այն. «Ուկրաինայի կապիտուլյացիան չի կարող համարվել խաղաղություն, այն կհանգեցնի ռուսական դաժան օկուպացիային: Ամեն գնով խաղաղությունը ընդհանրապես չի կարող լինել խաղաղություն: Ուկրաինային անհրաժեշտ է արդարացի և կայուն խաղաղություն»:

Իսկ ինչո՞ւ այդ պարոնը նույնը չի ասում մեր տարածաշրջանի առումով: Չէ՞ որ նրա գործընկերների խորհրդով Հայաստանը (Նիկոլը) արդեն դուրս եկավ ընդդեմ Ռուսաստանի: Թե՞ Արցախի ադրբեջանական օկուպացիան ոչ միայն դաժան չէ, այլև ունի ժողովրդավարական բնույթ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3175

Մեկնաբանություններ