ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՀ ՄԻՊ-ն ընդունել է Քերոլայն Քոքսին

ԱՀ ՄԻՊ-ն ընդունել է Քերոլայն Քոքսին
14.11.2020 | 20:02

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին, հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ:


Արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և կանխելու համար:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին մշտապես բարձրաձայնել է միջազգային հարթակներում, իսկ պատերազմի ընթացքում՝ կոչ արել շահագրգիռ կառույցներին՝ գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը: Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա:


Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:
Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:

Դիտվել է՝ 3563

Մեկնաբանություններ